Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԽԱՂ, ՈՐԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԿԱՐԺԵՆԱ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԽԱՂ, ՈՐԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԿԱՐԺԵՆԱ
27.11.2009 | 00:00

Ճակատագիր բերելով նաև Հայաստանի համար: Նրա սկսած խաղի ռիսկայնությունն ահագին մեծ է, բայց կա շահելու տարբերակը: Եթե... Հայաստանը գեթ մեկ անգամ կարողանա կազմակերպվել: Կազմակերպված հանրությունը, եթե անգամ խաղը պարտությամբ է ավարտվում, ձեռքբերումներով է դուրս գալիս:
Քաղաքականության մեջ կա եզրույթ` «երկնային մանդատ». նման մանդատ ուներ Տեր-Պետրոսյանը: «Մանդատը» ենթադրում է գործողությունների քարտ-բլանշ: «Երկնային մանդատ» քաղաքական մոտեցումը տիպիկ բնութագրել է Կոելյոն. երբ փորձում ես լեգենդդ իրականացնել, տիեզերքը միավորվում է քեզ հետ: Էդպես ունեցանք անկախություն, հաղթեցինք պատերազմում: Հետո «երկնային մանդատը» վերցվեց Տեր-Պետրոսյանի ձեռքից: Սա, ընդ որում, շատ բարդ թեմա է. տարիներ առաջ Վանոյին ուղղված բաց նամակում, «Քոչարյանին` բաց նամակի փոխարեն» նյութերում արծարծել ենք: Հերիք է:
Անցնենք օրվա «լեգենդարին»` Սերժ Սարգսյանին: Ասել ենք` տարածաշրջանում, այդ թվում և` Թուրքիայում, էլիտա է փոփոխվում: Ավելի ստույգ` փոփոխվում է էլիտայի մենթալ մակարդակը: Նույնիսկ իսլամական «հակումներով» Էրդողանը, ինչպես Մեդվեդևը, ինչպես Սարգսյանը, փորձում են տեղավորվել գլոբալ խաղի մեջ, որն արդեն իսկ ձանձրացնող «մոդեռնիզացիա» եզրույթն է կրում:
Էրդողանն ու Սերժ Սարգսյանը ներքուստ համաձայնել են, կարծես, մեկ միասնական ռեգիոն ունենալու «պրոյեկտին». ռեգիոն, որը կարող է և ունենալ ընդհանրական զարգացում, լինել աշխարհի համար հնարավորինս կանխատեսելի: Եթե շատ հեռահար ձևակերպում օգտագործենք, ապա ասենք` Անդրֆեդերացիա: Պետության վախճա՞ն: Այս մասի՞ն էր խոսում Տիգրան Սարգսյանն իր հայտնի հոդվածում: Եվ սա հասկացել են դաշնակնե՞րը. քննարկենք այս հարցերը մեկ այլ անգամ, այժմ դառնանք «նյութին»:
Այո, Սերժ Ազատիչը փորձում է ռեստավրացվել: Ինչքան կհերիքեն ուժերը: Բայց նա ունի մի մեծ ողբերգություն. չունի էլիտա: Չունի, որովհետև գլխով է անում այն ամենը, ինչ սկսել է, ներքին մարդու պահանջարկ-առաջարկը շատ քիչ է, դրա համար էլ «թեման» չի արտածվում իր շրջապատում, չի բազմապատկվում։ Նրա շուրջն իսպառ դատարկ է:
Քաղտեխնոլոգիաներն աշխարհում օր օրի փոխվում են, աստրալ պլանից ներխուժում-բարձրանում են ավելի բարձր մակարդակներ` բերելով նոր առաջադրանքներ` սեփական ներսում փոփոխության ու նախ և առաջ ներսում արդիականացվելու` «մոդեռնիզացվելու» պահանջկոտ ցիկլով:
Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ մի մեծ քայլ արդեն իսկ արել է: Այո, նկատի ունենք արդեն իսկ ֆիքսված` զոհի բարդույթից դեպ բանակցող, խաղացող կողմ դառնալու գործոնը:
«Չքննենք». տարածաշրջանային իրողություննե՞րը, ստիպված-պարտադրողականությո՞ւնը նրան տարան այդ դաշտ, թե կար ևս մեկ` «իքս» բաղադրություն, որը ռիսկայնություն սիրող խաղացողին հրեց այդ դաշտ:
Արդյունքով դատենք։ Դեռ տարիներ առաջ, երբ նա ձեռնարկեց նախագահ դառնալու իր պարտիան, ըստ ամենայնի, գծագրել էր նաև այս զարգացումը: Ֆիքսենք նաև. առ այս պահը Սերժ Սարգսյանը դրսի տախտակին խաղացել է անթերի (ինչն, ավաղ ու ցավալիորեն, չես ասի ներքին խաղատախտակի մասով):
ՈՒ այդ առումով կա վտանգ, որ Սերժ Սարգսյանը դեռ «երկնային մանդատը» ձեռք չբերած, կկորցնի այն, եթե չհաջողի ներքին և արտաքին մենթալ պլանները հավասարակշռել:
Ընդ որում, ներքին պլանում նա ևս մի կիսաքայլ արդեն արել է: Օրերս: Փորձում է մոդեռնիզացնել ՀՀԿ-ն: Ռիսկայնության և զգուշավորության «միքս» Սերժ Սարգսյանը պետք է կարողանա խաղը շարունակել նույն շախմատի օրենքով. ձեռք ես տվել... (չնայած ու հաստատապես, էդտեղից չպետք է որ նա սկսեր, բայց քանի որ գործում է նաև օրինաչափությունը` «դատաստանն սկսել սեփական տնից», ՀՀԿ-ական կիսաքայլն ամբողջանալու դեպքում, թերևս, ապացուցի, որ նրա հաշվարկն անվրեպ էր, չնայած ոչ մի քննդատության չի դիմանում ՀԱԿ-ին` ՀՀԿ-ի համագումարին չհրավիրելու «նենգությունը», որ կարող էր հատուկ լինել լոկ Քոչարյանին. էդպես չեն մոդեռնիզացվում, մենթալ պլան փոխում...). ռիսկայնությունից, զգուշավորությունից բաղկացած Ազատիչը սիրում է «ջինը շշում պահել»: Մաղթենք Սերժ Սարգսյանին հնարավորինս շատ հավատարիմ ու նվիրված քաղաքական բարեկամներ` գոնե այդ համագումարում, անցնենք առաջ ու հարցնենք:
Կա՞ն մարտահրավերներ Սարգսյանի համար: Շատ: Այո՛, արտաքին: Այո՛, ներքին: Այո՛, ներիշխանական:
Բայց իրական և ամենակարևոր մարտահրավերը հոգևոր է (որքան էլ պարադոքսալ), երբ մարդու ներսից ինքն իրեն խանգարող մի բան է ծառանում` դառնալով առաջին ամենակարևոր խոչընդոտը: «Հասանք», ինչպես պատկերավոր ընդունված է ասել:
Այսպիսով, հարց. խանգարո՞ւմ է ինքն իրեն Սերժ Սարգսյանը: Պատասխան: Ինքն իրեն` ո՛չ: Սակայն փակ կարմայում մի պլյուս կա, որ, այո՛, խանգարում է: Եթե հիշում եք, մենք անդրադարձել էինք, որ նա գտնվում է ուղղահայաց ու հորիզոնական կապերի արանքում: Տիեզերաբանորեն այն, փաստորեն, խաչի տեսք ունի. նա այդ հատման կետում է:
ՈՒ Սարգսյանի ողջ հմայքը հենց նրանում է, թե հատման այդ կետը նա ինչպես է անցնելու: Ընդ որում, քանի որ առաջնորդները (հիշենք` կարմայական կապով հատկապես հենց նրանք են արժանի այդ պահին էթնոսին) եթե կարողացան անցնել, իրենց հետ անցկացնելու են նաև էթնոսին... (հաշվի առնենք` նախագահի անձն այս պահին ընդհանուր դիտարկման տեսանկյունից ամենևին կարևոր չէ. նա խոշորացույցի տակ դրված է` հասկանալու` կարողանալո՞ւ է լուծել իր և էթնոսի առջև դրված առաջադրանքն այս փուլում, որի տակ ինքը մտել է, որպես իշխանության կրող։ Այդպիսով` բավարարում է տալու իր ամբիցիաների՞ն, թե՞ դառնալու է իրական, բոլորովին այլ ու լուրջ ծրագրի մաս, որտեղ և կարողանալու է, այսպես ասած, ձեռք գցել «երկնային մանդատը»` կատարելով ազգի, պատմական շրջափուլի տեսանկյունից իր «առաքելությունը», թե՞...):
Իսկ ընդհանրապես, այս ամենն ունի երեք շերտ. Սերժ Սարգսյանի անձնական նկրտումների, տիեզերաբանական և, իհարկե, գլոբալ քաղաքականությունը որոշողների շերտեր:
Խաչի հատման կետը հենց այն է, թե ինչքան են համընկնում Սարգսյանի հնարավորություններն ու այդ երեք ծրագրերը, և որտեղ են դրանք ընդհանրանում, որտեղ` տարաբաժանվում:
Առկա է նաև հատուկ բարդ պահը. ոչ ոք, բացի Մեկից, չի կարող իմանալ, թե ինչ իրական ներուժ ունի Սերժ-կոդը (ընդ որում, այդ «բաժակի մեջ» են թե՛ անձի անկումներն ու ձեռքբերումները, թե՛ պատմական օրինաչափությունները` դարձյալ ձեռքբերումների ու ձախողումների տեսքով, թե՛ ազգի ձեռքբերումները, թե՛ պետական-թագավորական մեր ողջ նվաճումներն ու պարտությունները, ինչպես նաև նրա նախնիների` բուն-ֆիզիկական տեսակետից` կրումները. այս ամենը կորոշի` ինչ անցում կապահովի նա այս ամենածանր ու բարդ փուլում` ազգի համար):
Եթե վերցնենք զուտ տեսանելի կողմը, ապա նա, որ շախմատ է կարողանում խաղալ (տուռնիկ, արջ` հը՛ը), որքան էլ տարօրինակ, նաև խաչմերուկ-անցում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. նա պետք է «վերջացնի» թե՛ Լևոնի, թե՛ մյուսի տեսակը, իմա` պտույտը մեզանում:
Իսկ ընդհանրապես, Աստված մի բան է անում, իսկ նույն Սարգսյանին (էն Հովիկ Աբրահամյանին ու «մնացածին» էլ չասենք) թվում է, թե իրենք էլ հրե՜ն «խաղում» են ու որոշողներն իրենք են:
Ո՛չ ու հազար անգամ` ո՛չ: Իրենք «մեծ ծրագրի» մի մասն են: Պարզապես եսականության սինդրոմը չի թողնում, որ կարողանան մի պահ անջատվել իրենց ես-ից` այդ ծրագիրը տեսնելու, ճանաչելու համար, նույն այն չափաբանության հանգույն, թե` «Ճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատագրի ձեզ» (նկատի չունենք, ասենք` «300-ի կոմիտեի», Ռուսաստանի և «այլների» «պրոյեկտները» աշխարհի և մեր «մասով», այլ առավել Մեծ ծրագիրն ենք «առաջ քաշում», որ գծել է Մեկ` Միակ ձեռքը):
ՈՒ ողջ խնդիրը հենց այս է. եթե Սերժ Ազատիչը մի պահ դադարի շախմատ խաղալուց և «մտնի» այս ծրագիրը «դիտելու» փուլ.... այստեղ պետք է պաուզա։ Սա այն դեպքն է, երբ պետք է ոչ թե էզոթերիայի մշակված և տիրապետող «ուղղորդումներին» ծանոթ լինել, այլ բոլորովին ուրիշ ուղղորդումների... ահա էստեղ է մեծ կռիվը:
Իսկական կռիվը: Հայ տեսակի: Բանալին: Ի դեպ, չի բացառվում, որ վարչապետ աշխատող Տիգրան Սարգսյանը մասնակի հասկանա, «տիրապետի» այս ճշմարտությանը. նա, ի տարբերություն այլոց (ի դեպ, Լևոնն էլ ունի բաց գիտակցություն), նա գիտելիքներ և մասնակի հոգեկան աճ ունի, որին, սակայն, նույնպես պակասում է իր իսկ կողմից ներքին մարդու աջակցությունը, որ գալիս է անձի խորքից...
Եվ ուրեմն, այս մեծ «կռվում» հայ էթնոսն ունի բանալի, և ընդհանրապես, երբ մեր մասին ասում ենք` «համաշխարհային ա՜զգ, համաշխարհայի՜ն ազգ». էստեղ մի ռացիոնալ բան կա: Պարզապես դրան պետք է մոտենալ հակառակ կողմից. դա հոգևոր հաղթանակի բանալին է: Աշխարհում քիչ ազգերի է այն տրված: Մեզ տրված է: ՈՒ այդ առումով իսկապես կարող ենք «համաշխարհային» լինել: Սակայն այդ բանալին ձեռք բերելու համար խաչելության, անցումի ուղին պետք է կարողանալ ճիշտ անցնել, հաղթահարել այն` հաղթահարելով ինքն իրեն:
Ինչն առայժմ ու երբեք մեզ չի հաջողվել, որովհետև, խոշոր հաշվով, ունենք այդ կոդը` բջջի մակարդակում, չունենք դրա գիտակցումը:
Այո՛, հայ տեսակը հաղթելու կոդ ունի իր ընդերքում: Մեր ողբերգությունը` թե՛ ֆիզիկական, թե՛ ոգեղեն, թե՛ հայրենիքային, հենց այն է, որ մենք մեզ նեղություն չենք տալիս կռանալու և տեսնելու մեր ընդերքը` հասկանալու, որ բոլոր կարգի ծրագրերը կարող են ոչ ևս լինել, եթե այս ազգը կարողանա մտնել իրական-տիեզերական, այն է` իր իրական առաքելության ծրագրի մեջ, կարողանա գիտակցել այն։
Իսկ դա տեսնելու-գիտակցարան բերելու համար բոլորովին այլ «դիտանկյուն» է պետք. էնտեղ չեն հասնում ֆիզիկական ձեռքբերումներով, էնտեղ հասնում են հակառակ կողմից` ինքնամաքրմամբ, ինքնահսկմամբ, ինքնաճանաչմամբ, ինչը սկսվում է, նախ և առաջ, գլխից. ինչպիսին գլուխն է, այնպիսին մարմինն է:
Կհաջողվի՞ Սարգսյանին այդ ուղղությամբ գոնե կես քայլ անել ու հատման կետից այս էթնոսին կես քայլաչափ առաջ տանել: Դժվար է ասել: Կամենանք:
Ցանկացած պահի, եթե նրա մեջ այս գիտակցությունն առաջնայնանա (հոգևոր ու բանական այս ուղին անչափ ծանր է, խաչ կրելը հեշտ չէ, բայց «դիտելով» նախագահի կոդը, հասկանալի է նաև, որ նրան «տալչոկ» տրվում է դա հասկանալու համար. դա և՛ մարտի մեկն էր, և՛ ներիշխանական այս «ռազբորկաներն» են, և՛ արտաքաղաքական վեկտորալ զարգացումներն են, որոնք նրան անվերջ պահում են մազե կամրջի վրա` ևս մի պակասող բաղադրիչ որսալու, հորիզոնական կապից ուղղահայացի փոխարկվելու, «մոդեռնիզացվելու» համար):
Բայց կա նաև հաջորդ` մեծ ու աշխատող ճշմարտությունը. այն է` եթե գեթ տասը հոգին լինի էթնոսում, ապա... երկիրը չի ղեկավարում Սարգսյանը, պարոնայք, երկիրը ղեկավարում կամ չեն ղեկավարում հենց այս տասը, որոնք մեզանում դեռ չկան, և պետք չէ կրծոտել իշխանությունների ու մյուսների միսը, պարզապես այդ տասն իրենց տեղում չեն, պարոնայք, պարզապես Սարգսյանը, երբ նախաձեռնողական քաղաքականությունից հոգնած, «պաշտոնական այցով» Հայաստան է վերադառնում, պետք է ինքնաթիռում, Բայդենի, Հիլըրիի հետ «հեռախոսվելուց» հետո, իր ներքին մարդու հետ երբեմն խոսի, երազի, ցանկա նրանց լինելը, տարածք բացի նրանց համար:
Կառաջանա՞ն նրանք: Պիտի որ:
Բա հո չե՞նք ոչնչանա-պրծնի: Աստված էսքան ջանք է թափել մեզ` ապիկարներիս վրա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ